Մեր մասին

«Եվրոպոֆայլ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2002 թ.-ին: Ընկերության պրոֆիլն է մետաղապլաստե և ալյումինե կիսաթափանցիկ կոնստրուկցիաների նախագծում, արտադրում և տեղադրում, ջեռուցման և հովացման համակարգերի և օդափոխության սարքավորումների առաքում և տեղադրում:
Մեր ընկերությունն առաջարկում է նաև վերելակներ և շարժասանդուղքներ:
Ընկերության կողմից ներկայացված բոլոր նյութերը և սարքավորումները արտադրվում են եվրոպական առաջատար ընկերությունների կողմից:
Մեր պրոֆեսիոնալ ինժեներա-տեխնիկական անձնակազմը զբաղվում է ցանկացած բարդության օբյեկտների նախագծմամբ և մոնտաժային աշխատանքներով:
Տարիների ընթացքում ընկերությունը ձեռք է բերել հետևյալ հիմնական ուղղությունները.

· Հովացման համակարգեր
· Ջեռուցման համակարգեր
· Լուսաթափանց կոնստրուկցիաներ
· Վերելակներ և շարժասանդուղքներ
Նշված գործունեությունների իրականացման համար մեր ընկերությունն ունի համապատասխան բոլոր լիցենզիաները: Մեր կողմից առաջարկվող արտադրությունը շահագործման մեջ ունի երկարաժամկետ երաշխիք:
«Եվրոպրոֆայլ» ընկերությունը ստացել է ISO 9002 որակի սերտիֆիկատ