Փայտե, պլաստիկե և ալյումինե պատուհաններ․ Առավելություններ և թերություններ 22.04.2021

Փայտե պատուհանների առավելություններն ու թերությունները

Սոճու, կաղնու և կվենու փայտանյութը ամենատարածվածն են փայտե պատուհանների պատրաստման ժամանակ: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Փայտե պատուհանների հիմնական առավելություններն են.

- Էկոլոգիապես ապահով
- Գերազանց ձայնային և ջերմամեկուսիչ հատկություններ, օդի թափանցելիություն
- Ցածր ջերմային հաղորդունակություն
- Ջերմության կորստի նվազագույն գործակից
- Երկարաժամկետ օգտագործելի (նշենք, որ պլաստիկե պատուհանների շահագործման ժամկետը մոտ 30 տարի է)
- Նորաձեւ ու հարմարավետ տեսք:

Չնայած վերոհիշյալ բազմաթիվ առավելություններին, փայտե պատուհաններն ունեն նաև իրենց բնորոշ թերությունները.

- ծանր շրջանակ,
- արտադրության համար ծախսվող երկար ու թանկ ժամանակ:


Մետաղապլաստե պատուհանների առավելություններն ու թերությունները

Մետաղապլաստե պատուհանները ներկայումս ամենատարածված պատուհաններից են: Ինչու՞ են պլաստիկե պատուհաններն այդքան գրավիչ և հարմարավետ: Պատճառն անկասկած հետևյալ առավելություններն են․

- Թեթևությունը, ամրությունը, կեղտին դիմադրելու կարողությունը
- Մաշակայունությունը․ չեն «խեղճանում» նույնիսկ ամենաանբարենպաստ կլիմայական պայմաններում
- Չեն փչանում ուժեղ տեղումների, անձրևի ժամանակ
- Խոնավադիմացկունությունը
- Մատչելի գինը
- Ունեն էսթետիկ տեսք
- Հերմետիկությունը
- Շահագործման դյուրինությունը
- Չեն պահանջում առանձնահատուկ խնամք
- Բոլորովին անվնաս են մարդու համար:

Մետաղապլաստե պատուհանների թերություններից կարելի է նշել երկու կետ.

- Շահագործման ժամկետն ավելի կարճ է՝ ի տարբերություն փայտից և ալյումինից պատուհանների
- Դիզայներական լուծումների փոքր ընտրության հնարավորությունը ևս կարելի է նշել թերությունների շարքում:


Ալյումինե պատուհանների առավելություններն ու թերությունները

Ալյումինե շրջանակով պատուհաններն ունեն ժամանակակից և մինիմալիստական տեսք: Այս տիպի պատուհանների հիմնական առավելություններն են.

- Երկարակեցությունը
- Կոռոզիայի հանդեպ դիմադրողականությունը և ծանրության նկատմամբ դիմացկունությունը
- Ալյումինը վերամշակելի է
- Միայն ալյումինե պրոֆիլներն են հնարավորություն տալիս ապակեպատել ամբողջական ֆասադներ՝ առանց վախենալու, որ կոնստրուկցիան կարող է փլուզվել ճարտարապետական կառույցի ծանրության տակ։

Այս տիպի պատուհանների թերությունների շարքում կարելի է նշել բարձր գինը, ինչպես նաև՝ ձայնա և ջերմամեկուսիչ հատկությունների հարցում պլաստմասե և փայտե պատուհաններին զիջելը:


  •