Կիսալուսնաձև պատուհան ամառանոցում
Այս տարբերակը հիմնականում օգտագործվում է ոչ մեծ տարածությունների դեպքում, որպեսզի ուշադրությունը լինի հենց պատուհանի վրա: Նրա կիսալուսնաձև տեսքը տեսողականորեն մեծացնում է տարածությունը` նրան հաղորդելով թեթևություն:
Տաք գույներով հագեցած լամինացիան համահունչ է փայտե պատերի հետ, բայց միևնույն ժամանակ վառ արտահայտվում է այդ ֆոնի վրա:
Լոֆթ ոճի ոչ ստանդարտ պատուհաններ
Մեծ կամարներով պատուհաննները լայն տարածում ունեն արդի ժամանակաշրջանում: Այդ ոճն ավելի շատ բնորոշ է արտասահմանյան երկրներին:
Պրոֆիլի սև գույնը և միատոն գամման հիշեցնում են սև ու սպիտակ լուսանկարներ: Փոքր ուղղանկյունների բաժանված հատվածն ընդգծում է պատուհանի տեսքը, որը հիմնականում բնորոշ է եղել 60-ական թվականներին
«Հայ-թեք» ոճ
«Հայ-թեք» ոճին բնորոշ է մեծ, բաց տարածությունը, որտեղ տեղադրված են միայն ամենակարևոր իրերը: Այն խորհրդանշում է օրիգինալություն, մինիմալիզմ, տեխնոլոգիաների առկայություն և առաջընթաց:
Պատուհանը տեղադրված է պատի ողջ երկայնքով: Նրա սև գույնը ավելի համահունչ է պատի սպիտակ գույնի հետ և ուշադրությունն իր վրա է գրավում: Իր ձևի շնորհիվ այս պատուհանները կարծես վեր սլանան:
Բարդ պատուհանների համախումբ
Այս տարբերակում համադրվում են պատուհանի վառ ու տաք գույները և պատերի, բուխարու ու կահույքի մոխրագույն երանգները: Այդ պատճառով պրոֆիլի լամինացիան ընտրված է փայտի բաց և տաք երանգներից, իսկ աքսեսուարները տիտանից են և ունեն սառը մոխրագույն երանգներ: