Մետաղապլաստե և պլաստիկ պատուհանների տարբերությունները 22.04.2021

Այսպիսով, մետաղապլաստե պատուհանները պլաստիկ պատուհաններից տարբերվում են պրոֆիլի մեջ ներկառուցված լրացուցիչ մետաղական շրջանակով: Այդ շրջանակն ամբողջ պատուհանի կառուցվածքի հիմքն է:
Պրոֆիլի արտաքին մասն ամբողջությամբ պլաստիկ է: Այդ շրջանակի շնորհիվ պատուհանները ձեռք են բերում լրացուցիչ երկարակեցություն և կայունություն: Դրանք հատկապես կարևոր են բարձրահարկ շենքերի վերջին հարկերում ապրող մարդկանց համար, քանի որ կարող են դիմակայել ուժեղ քամիների ժամանակ: Մետաղապլաստե պատուհանները հուսալի են, դրա համար շուկայում մեծանում է դրանց պահանջարկը:
Մետաղապլաստե պատուհանները պարաստվում են նույն պոլիվինիլքլորիդից, ինչ պլաստիկ պատուհանները:
Պոլիվինիլքլորիդը չի ժանգոտում, ժամանակի ընթացքում չի քայքայվում և մթնոլորտային ազդեցությունների հանդեպ զգայուն չէ: Պոլիվինիլքլորիդի պլաստիկությունը (ճկունությունը) թույլ է տալիս պատրաստել գրեթե ցանկացած ձևի պատուհան:
Եվ, թերևս կանանց համար ամենակարևոր չափանիշներից մեկը, որ մետաղապլաստե պատուհանների խնամքը հեշտ է և մատչելի:
Ահա այն հիմնական տարբերությունները, որոնք իմանալուց հետո պատուհան ընտրելը Ձեզ համար ավելի հեշտ կլինի: